ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ գրասենյակի վարչական օգնականի թափուր աշխատատեղի համար
17:24, July 26, 2016 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ գրասենյակի վարչական օգնականի թափուր աշխատատեղի համար
/վերջնաժամկետ՝ օգոստոսի 30/
Հիմնական պարտականությունները.
* Կազմակերպության կողմից ուղարկվող և ստացված գրությունների մուտքագրում
* Ուղարկված գրությունների (տեղեկատվության հարցումների, դիմումների, հայցադիմումների և այլն) ժամանակացույցի պահպանում, իրազեկում, աջակցություն՝ գրասենյակից դուրս փաստաթղթեր փոխանցելու հարցում
* Ուղարկված գրությունների և դրանց պատասխանների վիճակագրության կազմում
* Կազմակերպության փաստաթղթերի սկանավորում, պատճենահանում
* Ադմինիստրատիվ աշխատանքների իրականացման աջակցություն (պահանջագրերի կազմում և այլն)
* Արագ արձագանքում, հեռախոսազանգերի ընդունում, վերահասցեագրում
* Աջակցություն՝ կազմակերպական մասով աշխատանքների իրականացմանը
* Կազմակերպության գրադարանի կարգավորում
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
* Բարձրագույն կրթություն
* Համակարգչային հմտություններ (word, excel, e-mail)
*Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
* Աշխատանքային փորձը ցանկալի է
* Կազմակերպական հմտություններ
*Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
* Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
* Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
* Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություններ
* Անհրաժեշտության դեպքում աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն
Դիմել՝ ուղարկելով հետաքրքրության նամակ և հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hcav@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2016 թ.-ի օգոստոսի 30-ը:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Բարև Ձեզ, ի՞նչ է նշանակում “հետաքրքրության նամակ”: Ինչպիսի՞ն պետք է լինի բովանդակությունը: