Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ… ոչ ոքի համար. Տեղի ունեցավ Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ. զեկույցի շնորհանդեսը
18:52, September 26, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Խտրականության արգելում, Պացիենտների իրավունքներ, Սոցիալական իրավունքներ | Ժուլետա Ամարիկյան2014 թ. սեպտեմբերի 26-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ… ոչ ոքի համար» զեկույցի շնորհանդեսը:
Զեկույցը ներկայացնում է ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ. իրականացված մարդու իրավունքների մշտադիտարկման արդյունքները: Ինչպես իր խոսքում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը մշտադիտարկումն իրականացվել է 6 մշտադիտարկողների կողմից հետևյալ բուժհաստատություններում՝
- Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր,
- Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր,
- Գյումրու հոգեկան առողջության կենտրոն,
- Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն,
- Սևանի հոգեբուժական հիվանդանոց,
- Հոգեբուժական բժշկական կենտրոն /Ավանի, Նուբարաշենի, Նորքիհոգեբուժական, Քասախինևրոզներիկլինիկաներ/:
Մշտադիտարկումն իրականացվել է հարցազրույցների, դիտարկումների և տեղեկատվության հարցումների միջոցով: Միաժամանակ փորձագետներ Արա Ղազարյանի և Արտակ Զեյնալյանի կողմից իրականացվել է օրենսդրության վերլուծություն:
Անհատական հարցազրույցներ են իրականացվել ընդհանուր թվով 316 անձանց հետ, այդթվում՝ 180 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ և բուժհաստատությունների 136 աշխատակից:
Մ. Թեմուրյանը իր խոսքում առանձնացրեց այն հիմնական համակարգային խնդիրները, որոնք բացահայտվել են մշտադիտարկման արդյունքում, մասնավորապես խնդիրներ՝ կապված համայնքից մեկուսացված, զատված, հասարակական աչքից հեռու լինելու, դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, պատշաճ խնամքի ու բուժման բացակայության և կյանքի վատ պայմանների հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց մշտադիտարկման արդյունքում բացահայտված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ: Մասնավորապես, Ա. Սաքունցը առաջարկեց հատկապես ուշադրություն դարձնել անձի նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական բռնության դեպքերին, ֆիզիկական զսպման միջոցների կիրառմանը, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին, ներառյալ հոգեբուժական հաստատությունում կյանքի վատ պայմաններին, հոգեբուժական հաստատություններում մահվան դեպքերին:
Արթուր Սաքունցը նաև մի շարք օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունների առաջարկներ ներկայացրեց, որոնք կրում էին համակարգային խնդիրներին լուծումներ տալու միտում:
Բաց Հասարակության Հիմնադրամներ- Հայաստան կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում իրականացվող մշտադիտարկումների կարևորությանը, նշեց, որ սկսած 2007 թ., երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջին անգամ իրականացրեց մարդու իրավունքների մշտադիտարկում Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, պարզ դարձավ բնագավառում անհրաժեշտ բարեփոխումների անհրաժեշտությունը.
Դ. Ամիրյանը կարևորեց համայնքահեն ծառայությունների ներդրման ծրագրերը, և այս կարևոր հարցում ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների դերակատարումը:
Դ. Ամիրյանը շնորհավորեց Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանին Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական գծով քարտուղարի պաշտոնում նշանակվելու արթիվ՝ կարևորելով նրա դերը ՀՀ հոգեբուժության բնագավառում:
Արմեն Սողոյանը նախ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունից: Նա նշեց, որ նախարարն անձամբ տեղեկացրել է, որ նախարարությունում տեղյակ են հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրներին և ամեն կերպ փորձում են լուծել դրանք: Արմեն Սողոյանը, հանդես գալով Հայաստանի հոգեբուժական ասոցացիայի անունից, նշեց, որ կան արտասահմանյան փորձարկված մոդելներ, որոնք մեծ հնարավորություններ կտան բարեփոխումներ իրականացնելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը ներկայացրեց նախարարության հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հայեցակարգը, դրանով նախատեսված միջոցառումները և տեղեկատվություն տրամադրեց այդ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ա. Գևորգյանը միաժամանակ տեղեկացրեց, որ 2014 թ. հուլիսին Բաց Հասարակության Հիմնադրամների ու նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նրանք պարտավորվել են կյանքի կոչել հայեցակարգը:
Ելույթներից հետո ծավալվեց քննարկում ոլորտում առկա խնդիրների մասին, հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին, ինչպես նաև համայնքահեն ծառայությունների կարևորության մասին:
Մանրամասները առաջիկա տեսանյությում: