Դատարանը կհրապարակի ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով վճիռը (լրացված)
18:06, October 27, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով դատական ակտը:
Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:
Լրացում: Դատավորի զբաղվածության պատճառով դատական ակտի հրապարակումը հետաձգվել է և նշանակվել 2017 թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ին: