Խուդոյանների գործով Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի ՀՀ Վճռաբեկ դատարան
16:34, November 26, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն2015թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Աբովյանի, հրապարակվեց 2013թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահական նստավայրից ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից հեռացված ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ կայացված որոշումը: Դատարանը, քննության առնելով ՀՀ Վարչական դատարանի 2015թ. մայիսի 22-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, որոշեց մերժել այն՝ անփոփոխ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը:
Սույն որոշմամբ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանի վճռում առկա չեն իրավունքի նորմերի կիրառման, չկիրառման կամ սխալ մեկնաբանության հետ կապված այնպիսի խախտումներ, որպիսիք կարող էին հանգեցնել գործի սխալ լուծմանը: Նման պայմաններում Դատարանը որոշել է ամբողջությամբ մերժել ներկայացված բողոքը:
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի ՀՀ Վճռաբեկ դատարան:
Տես նաև՝ hcav.am