«Սարի թաղի» ցուցարարների գործով վկաների հարցաքննությունը կշարունակվի
10:08, May 26, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մայիսի 26-ին՝ ժամը 14:30-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:
Հրաչյա Բոյաջյանի շահերը պաշտպանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը: