2011 թվականից սկսած որքա՞ն զինծառայող է զոհվում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում
23:28, May 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱյս տարվա առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսների ընթացքում, առաջնագծում խաղաղ պայմաններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետևանքով արձանագրված մահացության դեպքերի թիվը շուրջ 3 անգամ գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի թվին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրականացրած ուսումնասիրությունից:
2017թ.-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 16 շարքային և պայմանագրային զինծառայող: Մահացության 16 դեպքից 8-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, նախորդ տարվա առաջին եռամսյակում դարձյալ մահացության 16 դեպք է գրանցվել բանակում, սակայն ընդամենը 3-ն են եղել հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:
Սակայն նվազել են սպանության ու ինքնասպանության դեպքերն առաջին եռամսյակի համար: Սպանության և ինքնասպանության դեպքերի ընդհանուր թիվը 2016թ.-ի նույն ժամանակահատվածում 8 է եղել, իսկ 2017թ.-ին՝ 3:
Ընդհանուր առմամբ վիճակագրությունը փաստում է, որ 2011 թվականից սկսած ադրբեջանական կողմի հրադադարի խախտումների արդյունքում մեր զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի թիվն ավելանում է: Այդ վեց տարիներին 403 հայ զինծառայող են զոհվել. 2016-ին ապրիլյան ռազմական գործողությունները ներառյալ զոհվել են 162 զինծառայող, 2015-ին՝ խաղաղ պայմաններում, ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների, 76 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել:
Մահացությունների ընդհանուր թվի և հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թվի տոկոսային համադրությունը 2011թ.-ին կազմում է 28%, 2012թ.-ին՝ 24%, 2013թ.-ին՝ 16%, 2014թ.-ին՝ 57%, 2015թ.-ին՝ 54%, 2016թ.-ին՝ 68%:
Ինչ վերաբերում է կիրառված զինատեսակներին, ապա ԼՂ ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական կայքէջի ուսումնասիրության արդյունքում ստացվել է 2015, 2016 թվականներին հակառակորդի կողմից կիրառված զինատեսակների և դրանցից արձակված կրակոցների հետևյալ պատկերը.