ԴԱՀԿ ներկայացուցիչը հայցի վերաբերյալ դիրքորոշումը չի փոխել
16:55, March 27, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. մարտի 27-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Դարբինյանի, շարունակվեց ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերության բացակայության ճանաչման պահանջի մասին Անուշ Պողոսյանի հայցի քննությունը:
Նախնական դատական նիստին ներկա էին հայցվոր Ա. Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և պատասխանող ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ Ժաննա Մկրտչյանը:
Պատասխանող ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ Ժ. Մկրտչյանը հայցի առարկայի փոփոխությամբ պայմանավորված նոր դիրքորոշում չհայտնեց:
Դատարանը պարզեց նաև կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը, ինչպես նաև անդրադարձավ ապացուցման բեռի բաշխման հարցին:
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը գործը համարեց դատաքննության նախապատրաստված և դատաքննության օր նշանակեց 2017 թ. ապրիլի 27-ը: