Բարելավել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նոր գերագույն հանձնակատարի ընտրության գործընթացը
13:20, March 27, 2018 | Համատեղ, ՀայտարարություններՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում 70-ից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիան առաջարկներ է ներկայացրել՝ վերականգնելու և զարգացնելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նոր գերագույն հանձնակատարի ընտրության գործընթացը:
——–
Նորին գերազանցություն պարոն Անտոնիո Գուտերես, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի նշանակումը, որը տեղի է ունենալու այս տարվա վերջին, Միավորված ազգերի կազմակերպության համար էական պահ է, որը կանդրադառնա աշխարհի միլիոնավոր մարդկանց իրավունքների վրա:
Նոր գերագույն հանձնակատարը գործ է ունենալու մի աշխարհի հետ, որտեղ մարդու համընդհանուր իրավունքների նորմերը վտանգված են կամ նույնիսկ կորցնում են իրենց ազդեցությունը անգամ հաստատված ժողովրդավարական պետություններում: Ընտրված անձը պետք է դիմակայի մարդու համընդհանուր իրավունքների խնդիրներին պատմական և ՄԱԿ-ի՝ շարունակաբար բավարար չափով չֆինանսավորվող մարդու իրավունքների հիմնասյան (որը ներկայումս շատերի կողմից «մոռացված հիմնասյուն» է կոչվում) համատեքստում: Այս ֆոնի վրա մարդու իրավունքների բնագավառում համաշխարհային առաջնորդության և միջազգային համագործակցության անհրաժեշտությունն ավելի մեծ է, քան երբևէ:
Հետևաբար էական է, որ ամենաորակավորված թեկնածուն ընտրվի, ով կկարողանա դիմակայել այս հույժ պատասխանատու ու կարևոր պաշտոնի մարտահրավերներին: Համաձայն Գլխավոր ասամբլեայի թիվ 48/141 բանաձևի՝ գերագույն հանձնակատարից մասնավորապես ակնկալվում է.
– մշտադիտարկել և բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումները՝ «կանխելով մարդու իրավունքների խախտումների շարունակությունն ամբողջ աշխարհում»,
– գործել որպես քարտուղար «ՄԱԿ-ի կազմում՝ մարդու իրավունքների բնագավառում իրավասու մարմինների համար և հանձնարարականներ [տալ] նրանց»,
– ապահովել կարողությունների զարգացում, խորհրդատվական ծառայություններ և տեխնիկական աջակցություն՝ համապատասխան պետության խնդրանքով «մարդու իրավունքների բնագավառում գործողություններին ու ծրագրերին աջակցելու նպատակով»,
– ներգրավվել կառավարությունների հետ մարդու իրավունքների բնագավառում դիվանագիտության («երկխոսության») մեջ և «զարգացնել միջազգային համագործակցությունը»՝ նպաստելու մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների և հանձնառությունների իրականացմանը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին,
– համակարգել մարդու իրավունքների բազմակողմանի ընդգրկումը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերում,
– հանձնարարականներ տալ և միջոցներ նախաձեռնել՝ «ռացիոնալացնելու, հարմարեցնելու և պարզեցնելու ՄԱԿ-ի մեխանիզմները մարդու իրավունքների ոլորտում՝ դրանց արդյունավետությունը բարելավելու նպատակով»:
Ավելին, հաշվի առնելով աշխարհի տարբեր մասերում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումը՝ չափազանց կարևոր է, որ գերագույն հանձնակատարը լինի քաղաքացիական հասարակության պաշտպանը: Գլխավոր հանձնակատարը յուրօրինակ դիրք է գրավում քաղաքացիական հասարակության գործունեության համար տարածք երաշխավորելու գործում ոչ միայն խոսքով, այլև գործով: Օրինակ, երկրներ այցելելիս գերագույն հանձնակատարը պետք է միշտ պատրաստ լինի հանդիպել մարգինալացված և քաղաքականապես խոցելի խմբերի հետ՝ ներառյալ իրավապաշտպանները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության՝ վտանգի ենթարկված այլ անդամներ:
Վերջին տարիներին միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև ՄԱԿ-ը, մեծ առաջընթաց և բարեփոխումներ են գրանցել անձնակազմի հավաքագրման մեջ՝ բարձր պաշտոնների նշանակման թափանցիկությանն ու հաշվետողականությանը նպաստելով: Իհարկե Ձեր իսկ նշանակումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին մեծապես շահել է ավելի արդար, ավելի բաց և ավելի ներառական գործընթացից: ՄԱԿ-ի նկատմամբ վստահության և հաջորդ գերագույն հանձնակատարի դիրքի և հեղինակության համար հրամայական է, որ ընտրության խստապահանջ գործընթաց ձեռնարկվի, որը կհամապատասխանի կառավարության, քաղաքացիական հասարակության և ընդհանուր հանրության կողմից ակնկալվող բարձր չափանիշներին, որոնք նույնպես ամրագրված են որպես մարդու իրավունքների համընդհանուր նորմերի մաս:
Այս նամակի ստորագրող կողմերի կարծիքով (ստորագրող կողմը քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ են, որոնք նվիրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունն ու դրա արժեքները պահպանելուն) գերագույն հանձնակատարի նշանակման մասին՝ Գլխավոր ասամբլեայի կողմից 1993թ.-ին ընդունված գործընթացը կարող է բարելավվել՝ այն դարձնելով ավելի թափանցիկ, ներառական, մերիտոկրատական և ընդգրկուն քաղաքացիական հասարակության և ընդհանուր հանրության համար: Մենք կարծում ենք, որ կարելի է սրան հասնել ՄԱԿ-ի առկա փաստաթղթերին համապատասխան ձևով՝ խուսափելով քաղաքականացումից և վերջնական որոշումը թողնելով Ձեզ:
Վերանայման ենթակա առանձնահատուկ առաջարկները պետք է ներառեն ընտրության չափանիշների պաշտոնական համակարգի հրապարակումը, թեկնածուների համար պաշտոնական հայտարարության գլոբալ տեսանելիության բարելավումը, ընտրության գործընթացի՝ թեկնածուներին պատշաճ կերպով գնահատելու հնարավորություն տվող հստակ ժամանակացույցի հրապարակումը, թեկնածուների պաշտոնական ցանկի հրապարակումը և բոլոր թեկնածուներից ծրագրային հայտարարության պահանջումը: Մենք նաև կարծում ենք, որ հանուն թափանցիկության, ներառականության և հանրային ներգրավման ընտրության գործընթացը պետք է ներառի խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության հետ:
Մեր կարծիքով այս գործընթացը կբարելավեր նոր գերագույն հանձնակատարի հեղինակությունը, անկախությունը և նրա նկատմամբ վստահությունը, ներդրում կունենար ՄԱԿ-ի բարեկարգմանն ուղղված բարեփոխումների առկա օրակարգին և ընդհանուր առմամբ կբարելավեր Կազմակերպության ընդհանուր լեգիտիմությունը:
Վերջիվերջո, մենք կարծում ենք, որ պետք է մտածել գերագույն հանձնակատարի մանդատը փոխելու մասին՝ այն վերածելով մեկ՝ հինգ տարի ժամկետով պաշտոնավարման՝ առանց վերընտրվելու հնարավորության: Սա կօգներ բոլոր նոր գերագույն հանձնակատարներին խուսափել քաղաքական ճնշումներից և կամրապնդեր նրանց անկախությունը: Մենք գիտակցում ենք, որ սա կպահանջի փոփոխություններ մտցնել Ընդհանուր ասամբլեայի համապատասխան բանաձևում: Հետևաբար, այն պետք է մանրազնին ուսումնասիրվի համապատասխան սուբյեկտների կողմից:
Քանի որ այս տարի ՄԱԿ-ը տոնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի յոթանասունամյակը, մենք լիահույս ենք, որ Դուք կօգտվեք այս պատմական հնարավորությունից՝ գերագույն հանձնակատարի ընտրության գործընթացը էլ ավելի համապատասխանեցնելու այդ ոգեշնչող փաստաթղթով սահմանված բարձր սկզբունքներին՝ նաև պատշաճ ուշադրություն դարձնելով վերոնշյալ առաջարկներին: Սա կօգնի ապահովել, որ լավագույն և ամենաորակավորված թեկնածուն ընտրվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնին:
Հարգանքով՝
Ասիայի մարդու իրավունքների հանձնաժողով
Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիա
Ուկրաինայի մարդու իրավունքների մշտադիտարկողների ասոցիացիա (UMDPL)
Ավաազ
Բոնդ · Հասարակության կառուցում (Միացյալ Թագավորություն)
Կանադայի միջազգային համագործակցության խորհուրդ
Ռազմավարության, վերապատրաստման և բիզնեսի զարգացման կենտրոն – Cecade (Էլ Սալվադոր)
Քաղաքացիական ազատությունների կենտրոն (Ուկրաինա)
Երեխաների իրավունքների հարցերով միջազգային ցանց
ՍԻՎԻԿՈՒՍ
Գվատեմալայի հասարակական կազմակերպությունների և կոոպերատիվների համակարգում
Դեկա Էկիպո Պուեբլո (Մեքսիկա)
Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոն
Խաղաղության և ժողովրդավարության հիմնադրամ
Ֆրիդըմ Հաուս – Freedom House
Ժնևի մանկական սնուցման ասոցիացիա
Ֆունդասիոն Մուլտիտուդես – Fundacion Multitudes (Չիլի)
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (Հայաստան)
Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոն (Ուկրաինա)
Գրաքննության ինդեքս (Միացյալ Թագավորություն)
Հասարակական գիտությունների ինստիտուտ (Հնդկաստան)
Շահույթ չհետապնդող իրավունքի միջազգային կենտրոն
«International Planned Parenthood Federation» հիմնադրամ
Խարկովի իրավապաշտպան խումբ (Ուկրաինա)
Կամավորական կազմակերպությունների ազգային հարթակ (Շվեդիա)
Ժողովրդավարական ցանց արաբական աշխարհում
«Բաց Էստոնիա» հիմնադրամ
«Բաց Լիտվա» հիմնադրամ
Quê Me՝ Վիետնամի մարդու իրավունքների հանձնաժողով
Սեռական կրթության շվեդական ասոցիացիա / Riksförbundet för Sexuell Upplysning – RFSU
Սեռական իրավունքների նախաձեռնություն
«Փոքր մոլորակ» ինստիտուտ
Համերաշխության կենտրոն (ԱՄՆ)
Սըրվայվըլ – Survival
Տենագանիտա
«The Right Livelihood Award Foundation» հիմնադրամ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Պորտուգալիա
Միավորված ազգերի ասոցիացիա – Մեծ Բրիտանիա (UNA-UK)
Համընդհանուր իրավունքների խումբ
Հանուն ժողովրդավարության համաշխարհային շարժում
Թբիլիսիի մարդու իրավունքների տունը
- Սահմանադրության 42-րդ հոդվածի
- Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի
- Մարդու իրավունքների կենտրոնի
- Մեդիա ինստիտուտի
- Union Sapari – «Ընտանիք առանց բռնության»
անունից:
Ադրբեջանի մարդու իրավունքների տուն (հետևյալ հասարակական կազմակերպությունների անունից)
- Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոն
- Իրավաբանական կրթության հասարակություն
- Հանուն ռացիոնալ զարգացման կանանց ասոցիացիա
Բելգրադի մարդու իրավունքների տուն (հետևյալ հասարակական կազմակերպությունների անունից)
- Բելգրադի մարդու իրավունքների կենտրոն
- Քաղաքացիական նախաձեռնություններ
- Սերբիայի մարդու իրավունքների հելսինկյան կոմիտե
- Հանուն մարդու իրավունքների իրավաբանների հանձնաժողով
- Քաղաքականության կենտրոն
Մադու իրավունքների՝ Բարիս Զվոզսկաուի անվան բելառուսական տուն (հետևյալ հասարակական կազմակերպությունների անունից)
- Բելառուսի լրագրողների ասոցիացիա
- Բելառուսի հելսինկյան կոմիտե
- Բելառուսերենի հասարակություն
- Բելառուսի PEN կենտրոն
- «Viasna» (Գարուն) մարդու իրավունքների կենտրոն
- Իրավական նախաձեռնություն
Օսլոյի մարդու իրավունքների տուն (հետևյալ հասարակական կազմակերպությունների անունից)
- Առողջության և մարդու իրավունքների տեղեկատվություն
- «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամ
- Նորվեգիայի տիբեթյան կոմիտե
Հյուման Ռայթս Հաուս Երևան (հետևյալ հասարակական կազմակերպությունների անունից)
- Փինք Արմենիա
- Սոցիոսկոպ
Զագրեբի մարդու իրավունքների տուն (հետևյալ հասարակական կազմակերպությունների անունից)
- B.a.B.e. Եղիր ակտիվ: Եղիր ազատ:
- Խաղաղության ուսումնասիրությունների կենտրոն
- Միջազգային քաղաքացիական համերաշխության խորվաթական հարթակ – CROSOL
- Դոկումենտա – Center for Dealing with the Past