Քննչական կոմիտեից Անզոր Կարապետյանի գործի նյութերն ստանալու նպատակով դատական նիստը կրկին հետաձգվեց
15:04, April 27, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը վերացնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փատաբան Անի Չատինյանի բողոքի քննության շրջանակում հերթական դատական նիստն էր նշանակված:
ՀՀ Քննչական կոմիտեից քրեական գործի նյութերը դատարանը դեռևս չէր ստացել, և նիստը կրկին հետաձգվեց նույն պատճառով:
Հաջորդ դատական նիստը կկայանա 2017 թ. մայիսի 17-ին՝ ժամը 11:30-ին:
Հիշեցնենք՝ Անզոր Կարապետյանի մասնակցությամբ 2015 թ. դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործի վարույթը, որի շրջանակում Ա. Կարապետյանը տուժող էր ճանաչվել, 2016 թ. ապրիլի 26-ի որոշմամբ կարճվել էր:
Քննչական մարմնի որոշման՝ վերադասության, ապա դատական կարգով բողոքարկման արդյունքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թ. նոյեմբերի 4-ին մերժել էր այն, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տուժող կողմի բողոքը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության: