Հայկ Մովսիսյանի մորը կրկին տուժողի իրավահաջորդ չճանաչեցին
15:14, May 27, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Հայկ ՄովսիսյանԻնչպես արդեն տեղեկացրել էինք, 2014 թ. մայիսի 19-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա.Բեկթաշյանի, հրապարակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործով վերջինս մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, մերժեց ներկայացված բողոքը:
Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը: