Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի հայտարարությունը
10:55, May 28, 2014 | Համատեղ, Հայտարարություններ | ԵՄՄայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն այսօր՝ մայիսի 26-ին տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է՝
«Շնորհավորում ենք Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Սա իսկական համաժողովրդական հաղթանակ է, թվով երկրորդը այս տարվա ընթացքում՝ փետրվարին զավթողական ու
ծախու ռեժիմի տապալումից հետո: Ի հեճուկս Ուկրաինայի մի շարք մարզերում Կրեմլի կողմից հրահրված՝ ընտրությունները տապալելու նպատակ հետապնդող սադրիչ գործողությունների, քաղաքացիները կատարեցին վճռական քայլ՝ հասարակության վստահությունը վայելող լեգիտիմ իշխանություններ ձեւավորելու ուղղությամբ:
Վստահ ենք, որ կայացած ընտրությունները կարեւորագույն ներդրում կլինեն Ուկրաինան որպես միասնական եւ ժամանակակից դեմոկրատական պետություն կայացնելու գործում:
Երկրի, նրա քաղաքական էլիտայի եւ քաղաքացիական հասարակության առջեւ բացվում է եւրոպական ինտեգրացիայի ու Մայր ցամաքի ծաղկուն ու տարածաշրջանային անվտանգության առումով ազդեցիկ երկիր դառնալու հեռանկար, որը կարող է ունենալ առանցքային դերակատարություն տարածաշրջանային անվտանգության եւ արեւելյան երկրների ու ԵՄ միջեւ համագործակցության ամրապնդման գործում:
Չենք կասկածում, որ մոտ ապագայում Եվրոպական Միության հետ ասոցացման պայմանագրի վերջնական ստորագրումը կհարթի ճանապարհ բոլոր հավակնոտ նախագծերի համար, որոնք ծնվել են Մայդանում՝ դիկտատուրայի դեմ ծավալված հերոսական դիմադրությամբ:
Ընտրված նախագահ Պյոտոր Պորաշենկոյին մենք ցանկանում ենք արդարացնել իրեն տրված՝ համաքաղաքացիների բարձր վստահությունը եւ հիմնադրել որակապես նոր ու արդյունավետ իշխանություն, որը օրինակ կծառայի հետխորհրդային բոլոր երկրներին: Սա պատմական հնարավորություն է ինչպես պետության, այնպես էլ նրա նոր ղեկավարի համար:
Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը կոչ ենք անում անհապաղ շնորհավորել Ուկրաինայի նորընտիր ղեկավարին եւ ձեռնամուխ լինել երկու ինքնիշխան պետությունների հարաբերությունների զարգացման եւ սերտ համագործակցության՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում:
Հանուն մեր եւ Ձեր ազատության, հարգելի ուկրաինացի բարեկամներ»: