Խորենացու փողոց գնալիս բերման ենթարկված քաղաքացին ազատ արձակվեց
10:18, July 27, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից փոխանցում են, թե ահազանգել են Միհրան Ստեփանյանի հարազատները՝ հայտնելով, որ Երևանի Ռոսիա կինոթատրոնի մոտից ոստիկանները նրան տարել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին՝ այն պաճառաբանությամբ, որ իբր վերջինս ուղևորվելիս է եղել Խորենացու փողոցում անցկացվող հավաքի վայր: ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ բերման ենթարկված քաղաքացի ազատ է արձակվել: