Արթուր Սաքունց. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը արմատական նահանջ է
18:09, August 27, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններ«Երբ որ ուշադրություն եմ դարձնում տերմիններին, որոնք օգտագործվել են Սահմանադրության մեջ, ինձ մոտ տպավորություն է, որ այս փաստաթղթի նախագիծը ոչ թե սահմանադրական նախագծի հանձնաժողովում է, այլ կա՛մ առաքելական եկեղեցում են նայել, կա՛մ քաղաքական ուժի գրասենյակում են նայել»,- օգոստոսի 26-ին Հանրային քաղաքականության վերլուծության եւ երկխոսության Ապելլա ինստիտուտի կազմակերպած կլոր սեղան քննարկման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա նկատեց, որ սահմանադրական բարեփոխումների ամբողջ նախագծի մեջ հանված է ժողովրդավարական հասարակության հասկացությունը. «Ժողովրդավարական հասկացությունը բացարձակապես գոյություն ունի միայն առաջին հոդվածում, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, իրավունքների սահմանափակման բոլոր դրույթներում բացակայում է ժողովրդավարական պետություն հասկացությունը, ժողովրդավարական հասարակություն հասկացությունը: Ես սա անվանում եմ սահմանադրական հեղաշրջման փորձ»: Ըստ նրա՝ նախագիծը հետընթաց է ապրել ոչ միայն պարտավորություններից, այլ նաեւ ամենավատ համարվող սահմանադրական դրույթներից: Նա համարում է, որ նախագիծը արմատական նահանջ է, նույնիսկ վատ գործող Սահմանադրության նորմերից եւ մոտեցումներից եւ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության վերցրած միջազգային պարտավորությունների տրամաբանությանը: «Այս սահմանադրության նախագիծը իրապես սահմանափակում է շատ ավելի մեծ չափով իրավունքներ, մասնավորապես՝ միավորների ազատությունը, տարբեր տեսակի միավորների միջեւ խտրականություն է դնում»,- ասաց Արթուր Սաքունցը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/08/26/602966/
© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից