Երևանի քաղաքապետարանի դեմ գործով նոր ապացույցներ են ներկայացվել
18:29, March 28, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 29-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Երևանի քաղաքապետարանի դեմ Արմինե Թանգիյանի հայցի քննությունը, որով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ իր 2016 թ. հունիսի 2-ի դիմումի հիման վրա վարչական վարույթ չհարուցելու, չիրականացնելու և վարչական ակտ չկայացնելու գործողությունները:
Արմինե Թանգիյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Հիշեցնենք՝ դատարանը պարտավորեցրեց կողմերին ներկայացնել գործի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, մասնավորապես՝ հայցվոր կողմին պարտավորեցրեց դատարան ներկայացնել հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկից բացակայող էլեկտրոնային կրիչը, գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր, իսկ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ դիմումի հիման վրա իրականացված վարույթի նյութերը: Միաժամանակ, դատարանը որոշեց սույն գործով որպես երրորդ անձ ճանաչել «Գարհար» ՍՊԸ-ին, որի կողմից շահագործվում է «Սպորտ Փաբը»: