Գայանե Առուստամյանն ու նրա ներկայացուցիչը պահանջում են բեկանել վարչական դատարանի վճիռը
17:52, March 28, 2018 | Մամլո հաղորդագրություններ | Գայանե ԱռուստամյանՏեղեկացնում ենք, որ 2018 թ. մարտի 29-ին՝ ժամը 11:10-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում կսկսվի Գայանե Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ ՀՀ Վարչական դատարանը 2017 թ. մարտի 14-ին բավարարեց ՀՀ Ոստիկանության` Գ. Առուստամյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը` նրան ենթարկելով տուգանքի 30.000 ՀՀ դրամի չափով:
Միաժամանակ հրապարակված դատական ակտով դատարանը որոշեց մերժել Գ. Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի` ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը: