«Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության իրականացման ընթացքը» թեմայով քննարկում
18:10, October 28, 2015 | Մամլո հաղորդագրություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրավիրում է հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին՝ մասնակցելու հոգեկան առողջության միամսյակի շրջանակներում կազմակերպվող «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության իրականացումը» թեմայով քննարկմանը:
Միջոցառման նպատակն է՝ քննարկել հոգեկան առողջության բնագավառում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ձեռք բերված արդյունքները:
Քննարկումը կծավալվի Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների կատարման և անձին անգործունակ ճանաչելու և խնամակալի կողմից իր փոխարեն որոշումներ կայացնելու գործող համակարգի շուրջ:
Քննարկմանը հրավիրված են իրավասու պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկումը տեղի կունենա 2015 թվականի հոկտեմբերի 30-ին` ժամը 11:00-ին, Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում:
Նախնական օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև սույն թվականի հոկտեմբերի 29-ը հետևյալ հեռախոսահամարներով` 0322 42268, 094 042268 կամ hcav@hcav.am էլեկտրոնային փոստով: