Արման Անտոնյանի գործը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում
18:48, October 28, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Արման Անտոնյանի գործով դատական նիստ:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 16-ին հրապարակված որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Ա. Սաքունցի և Ա. Զալյանի կողմից ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Գեղամյանի՝ Արման Անտոնյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ բերված բողոքը՝ հաստատելով հիշյալ որոշման օրինականությունը: Ս. Անտոնյանի ներկայացուցիչների կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: