Մարդուն խցում մահճակալից, զուգարանից զրկելը ոչ միայն մարդու, այլև կենդանու իրավունքներից զրկել է. Վարդգես Գասպարի
19:26, February 29, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՔաղբանտարկյալներԿալանավայրում գտնվելիս քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին «բացատրվել է», որ մահճակալին քնելը, զուգարանից օգտվելը բարիք է, որից օգտվելը պետք է վաստակել: Այս մասին այսօր իր գործով դատավարության ժամանակ հանդես գալով հայտարարությամբ` ասաց Վարդգես Գասպարին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում եղել եմ տարբեր խցերում, այս թվում 09, կարանտին խցում՝ ,03, 20 , որտեղ ինձնից պահանջվեց կանգնել հաշվառման, ասել` ով եմ, ինչ եմ, որտեղ եմ ապրում, ինձ բացատրվեց, որ ամեն մի բարիքից օգտվելու համար` մահճակալի, զուգարանի, պետք է վաստակել»,- հայտարարեց Գասպարին ու ավելացրեց.« Մարդուն խցում մահճակալից, զուգարանից զրկելը ոչ միայն մարդու, այլև կենդանու իրավունքներից զրկել է»:
Նրա հավելմամբ` ՀՀ քաղաքական ղեկավարության հրահանգով ՔԿՀ-ում մարդը հանձնվում է կալանավայրի քրեական ղեկավարությանը` «պալաժենիային կամ զոն նայողների»։
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ուրբաթ սկսվեց Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը` Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը դրանից առաջ փոխել էր նրա խափանման միջոցը` կալանքը: Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու համար։ Եվ քանի որ նա չէր ներկայանում դատարան, իրավապահներն ամեն անգամ հարկադրաբար էին տանում նիստերին:
http://www.tert.am/am/news/2016/02/26/gaspari/1945243
«Ուժ կիրառելով ինձ տեղափոխել են կալանավայր, որի «կլյուչնիկները» ձեր ենթականերն են և կատարում են ձեր հրահանգները, և նրանց համար ոչ մի նշանակություն չունի, թե ձեր ստորադասներին կամ վերադասներին լեգիտիմ համարու՞մ եմ, թե՝ ոչ»,- ասաց Գասպարին ու հավելեց. «Չնայած ես չեմ ընդունել Ձեր լեգիտիմությունը, վաղուց, այնուամենայնիվ, բողոքը ներկայացնում եմ ձեզ, քանի որ այլ ելք չունեմ»:
Խոսեց նաև համար 03 և 20 խցերի մասին, որոնցից առաջինում՝ գտնվելով հացադուլի և ջրադուլի մեջ, գտնվել է անձի հետ, որ հացադուլ չէր անում, իսկ 20-ում նրանից ուղղակի պահանջել էին դադարեցնել հացադուլը: Իսկ մերժում ստանալուց հետո արդեն սկսվել էին բռնություններն ու խոշտանգումները` «պալաժենի նայողներին» դրսից հեռախոսազանգերի միջոցով տրված ուղիղ ցուցումներով:
«Այդ բռնություններից ես բարձրաձայն գոռում էի, հուրախություն ձեզ, դուք կարող եք բավարարել ձեր գերմարդկային բնազդները։ Երբ գոռում էի, մի պահ միջանցքից եկավ հսկիչի ձայնը, որը հարցրեց` «ամեն ինչ նորմա՞լ ա», ասաց ` «հա, հա, նորմալ է»: Երբ կողքի խցից էին հարցնում` «ամեն ինչ նորմա՞լ ա», ասում էին` «նորմալ ա, վերևների հետ համաձայնեցված է»»,- ասաց նա։
Ինքը՝ Վարդգես Գասպարին, ամեն խցում տեսնելով եկեղեցիների նկարներ ու խաչեր, քրեականներին հարցրել է, թե` «Այդ ո՞ր Աստվածն է հացադուլի ու ջրադուլի մեջ գտնվող մարդուն այսպես նվաստացնել»։ «Ես բազմիցս խնդրեցի, աղաչեցի, բայց ապարդյուն, կտտանքները շարունակվեցին շատ երկար, սեռական վերջին հայհոյանքներով, որոնք ձեր իշխանության քնքուշ անձնավորությունները, եթե դրա մեկ երրորդը լսեին, չգիտեմ ինչ կանեին»,- պատմեց Գասպարին։
Գասպարին նշեց, որ երբ այս մասին հայտնել է «Նուբարաշենի» անվտանգության պետին, որ պատահական չէ, որ այս պայմաններում տարեկան 4-5 մարդ է ինքնասպանություն գործում, վերջինս ասել, է, որ դա ոչ մի կապ չունի, ու որ ինքնասպանություն են գործել իրենց քրեական գործերի պատճառով: