Քաղաքացիական հագուստով ոստիկանները տարել են Ալբերտ Բաղդասարյանին և Հասմիկ Էվոյանին
17:42, July 29, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՔիչ առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգեց Արմենակ Կյուրեղյանը՝ հայտնելով, որ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներ, առանց որևէ հիմնավորման և որևէ փաստաթուղթ ներկայացնելու, սպիտակ մեքենայով տարել են Ալբերտ Բաղդասարյանին:
Ահազանգ ստացվեց նաև, որ Մերսեդես մակնիշի, 84OS764 պետհամարանիշով ավտոմեքենայով ոստիկանները տարել են Հասմիկ Էվոյանին:
Այս պահին նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: