ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ թարգմանչի թափուր աշխատատեղի համար
14:57, August 29, 2017 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ լրիվ դրույքաչափով և մշտապես գրասենյակում աշխատող թարգմանչի թափուր աշխատատեղի համար:
Հիմնական պարտականությունները
– Կատարել նյութերի գրավոր թարգմանություն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով
– Անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր թարգմանություն
-Պատասխանատու լինել կազմակերպության հայերեն, անգլերեն և ռուսերեն տեքստային նյութերի, հրապարակումների բովանդակության, բարձր որակի, տարածվող տեղեկատվության լեզվական և էթիկական ճշգրտության համար
– Անհրաժեշտության դեպքում ստուգել արդեն թարգմանված նյութերը
– Կատարել թարգմանված նյութերի խմբագրման աշխատատանք` ըստ անհրաժեշտության
– Մշտապես ներգրավված լինել կազմակերպության գործունեությանը
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
– Բարձրագույն կրթություն լեզվաբանության կամ հարակից ոլորտներում (ցանկալի է՝ թարգմանչի որակավորմամբ)
– Աշխատանքային փորձ
– Համակարգչային հմտություններ
– Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
– Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
– Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն
– Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
– Մարդու իրավունքների մասին գիտելիքների տիրապետում և արժևորում
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2017 թ.-ի սեպտեմբերի 20-ը:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: