Հայկ Կյուրեղյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում
17:11, November 29, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Հայկ Կյուրեղյանի կողմից՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015թ. սեպտեմբերի 15-ի մեղադրական դատավճռի դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը:
Սույն դատավճռով Հ. Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատրազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները կատարելու համար:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին Հ. Կյուրեղյանը, ցանկանալով խոչընդոտել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով տեղի ունեցող դատավարության ընթացքը, ի նշան բողոքի, բարձրացել էր դատարանի վարչական շենքի տարածքում գտնվող «Միցուբիշի Պաջերո իո» մակնիշի ավտոմեքենայի վրա և իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Այնուհետև, Հ. Կյուրեղյանը ձերբակալվել և բռնության գործադրմամբ տեղափոխվել էր ոստիկանության բաժին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով: