Լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքի քննությունը՝ վաղը
18:38, November 29, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում և փորձել խուզարկություն իրականացնել: Դիմադրության հանդիպելով՝ սպառնացել են բաժին տանել Ա. Մախսուդյանի սկեսրայրին, ահաբեկել են տան անդամներին և միայն երբ լրագրողը փորձել է զանգահարել իրավաբանին, սպառնալիքներ հնչեցնելով՝ հեռացել են: Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, ապա կարճվել:
Ա. Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը քրեական գործը կարճելու՝ 2017 թ. հունիսի 27-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան: