Էլեն Փարսադանյանի գործով նիստին վարույթն իրականցնող մարմնի ներկայացուցիչը կրկին չէր ներկայացել
18:41, January 30, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունքԱյսօր՝ 2015 թ. հունվարի 30-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Արաբկիր» ԲԿ-ում մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների քննչական կոմիտեի քննիչի ՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով գործով հերթական դատական նիստը:
Այս անգամ ևս դատական նիստին կրկին չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնի նրկայացուցիչը, սակայն վերջինիս կողմից դատարան էին ներկայացվել քրեական գործի նյութերը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը դատարանին միջնորդեց տրամադրել վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված քրեական գործի նյութերը և տրամադրել ժամանակ դրանց ծանոթանալու և դիմումին լրացումներ կատարելու համար:
Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվեց, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սույն թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 10:30-ին: