«Փորձում են մեծացնել հ/կ-ների նկատմամբ վերահսկողությունը»
18:06, January 30, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարումԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Freedom House-ի ամենամյա «Ազատությունն աշխարհում-2015» զեկույցում Հայաստանին ու ԼՂՀ-ին վերաբերող մասերին վերապահումով է մոտենում: Զեկույցում տեղ գտած գնահատականը, թե Հայաստանը մասնակի ազատ երկիր է, ըստ իրավապաշտպանի պետք է դիտարկել համեմատության մեջ:
«Եթե համեմատենք Թուրքմենստանի կամ Ադրբեջանի հետ, որտեղ վերջին շրջանում իրավապաշտպանների մի ամբողջ խումբ ազատազրկվեց, անհիմն քրեական գործեր հարուցվեցին,կարող ենք համարել մասնակի ազատ երկիր: Իհարկե, Հայաստանը չես կարող համեմատել ՌԴ-ի հետ»,- ասաց իրավապաշտպանը:
Ըստ զեկույցի, Հայաստանում քաղաքական իրավունքների մակարդակը գնահատվել է 7 բալանոց սանդղակից՝ 5, քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ 4 միավոր: Ըստ իրավապաշտպանի, «Եթե Հայաստանի քաղաքացիական ազատությունների իրականացման հնարավորությունների դաշտը համեմատենք Ռուսաստանի հետ, իհարկե, մեզ մոտ անհամեմատ ավելի լավ է քան ՌԴ-ում կամ Ադրբեջանում:
Նույն ՌԴ-ում կամ Ադրբեջանում օրենսդրական մակարդակով է խստացվում հատկապես հավաքների ազատության իրավունքների սահմանափակումները, նաեւ հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումը: Հայաստանում չունենք նման բնույթի սահմանափակումներ օրենսդրական մակարդակով, չնայած պետք է ասեմ, որ Հայաստանում հ/կ-ների մասին օրենքի մեջ հիմա փորձում են ամրագրել դրույթներ, որոնք մեծացնում են հ/կ-ների գործունեության նկատմամբ վերահսկողությունը, նույնիսկ միջամտելու հնարավորությունը»:
Աղբյուրը՝ www.aravot.am