«Ինչի մասին էլ որ խոսեն, ելույթ ունենան, բոլորը խաբեություն է, ջուր է, և անպիտան է»
12:09, January 30, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՏարբեր պատճառներով (եթե անհրաժեշտ լինի կարելի է թվարկել) հակառուսական տրամադրությունները վերջին երկու֊երեք տարիների ընթացքում աճել են Հայաստանում, սրանում կասկած չկա։ Բնականաբար այս հանգամանքից ելնելով Կրեմլը պետք է քայլեր կիրառի ՀՀ֊ում հանրային տրամադրություններում փոփոխություն կատարելու և իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Իսկ որ կուսակցություններն են ելնում ՀՀ֊ում հակառուսական (հակակրեմլյան) տրամադրությունների լուրջ պոտենցիալն օգտագործելու և ՀՀ֊ի ինքնիշխանության թիվ մեկ սպառնալիքից՝ ՌԴ֊ի ռազմաքաղաքական կախվածությունից ազատվելու և քաղաքակրթական միջավայր վերադառնալու ուղղությամբ։ Դեռևս որևէ քաղաքական ուժ նման դիրքորոշմամբ հանդես չի եկել, նման քաղաքակրթական ծրագրով հանդես չի եկել։ Ամենամեծ և միակ քաղաքական խնդիրը ՀՀ֊ում այս հարցի մեջ է։ Ինչի մասին էլ որ խոսեն, ելույթ ունենան, բոլորը խաբեություն է , ջուր է, և անպիտան է։
Հեղինակ՝ Արթուր Սաքունց