Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը
17:49, March 30, 2017 | Համատեղ, Հայտարարություններ2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը:
Հասարակական կազմակերպության հանրային լայն հնչեղություն և արձագանք ստացած ուսումնասիրության հրապարակումից երկու օր անց լրատվակայն կայքերից մեկում հրապարակվեց այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալներ, որոնց տիրապետում է բացառապես ՀՀ ոստիկանությունը և քննչական կոմիտեն, և որոնք, բացի Դանիել Իոաննիսյանից, չէին կարող տրամադրվել որևէ այլ երրորդ անձին:
Դանիել Իոաննիսյանի անձին և նրա ընտանիքին վերաբերող հրապարակված տեղեկությունները կազմվել են բացառապես ՀՀ ոստիկանության կողմից, և դրանց հիման վրա կայացվել են որոշումներ, որոնք իրենց բնույթով հրապարակման ենթակա չէին, քանի որ պետք է պաշտպանված լինեին անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով: Ընտարնեկան կյանքի մասին տեղեկությունների տարածումը հանդիսանում է նաև քրեական օրենսգրքի 144 հոդվածով, ինչպես նաև Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներով:
Այսպիսով Դանիել Իոաննիսյանի՝ օրենքով պաշտպանված անձնական տվյալների հրապարակումը հանդիսանում է առաջին հերթին կոպիտ միջամտություն նրա անձնական կյանքին և նպատակ ունի ճնշում գործադրել անձամբ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ, քանի որ նրա կողմից է հրապարակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կատարած ուսումնասիրությունները: Սա նաև հանդիսանում է ուղղակի ճնշում հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ:
Մեկ հասարակական կազմակերպության կողմից վարչական ռեսուրսների լայնածավալ և կազմակերպված չարաշահման բացահայտումը արձանագրում է ոչ միայն ժողովրդավարական պետության հիմնական ինստիտուտներից մեկի՝ ընտրական համակարգի նկատմամբ կատարվող ոտնձգությունները բացահայտելու գործում իրավապահ մարմինների անգործությունը, այլև պետական հանցագործությունը բացահայտող քաղաքացու նկատմամբ հետապնդումներին իրավապահ մարմինների անմիջական մասնակցությունը:
Նման գործելաոճը հատուկ է միայն ոստիկանական պետության գործիքակազմին, անհարիր է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, նպատակ ունի լռեցնել քաղաքացուն և վարկաբեկել քաղաքացիական գործունեությունը և չի համապատասխանում ազատ և արդար ընտրությունների անցկացման մասին ամենաբարձր մակարդակով արված հավաստիացումներին:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս.
- խստորեն դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի իրավունքների կոպիտ խախտման փաստը և բացահայտ ճնշումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ;
- պահանջում ենք անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները;
- պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից քրեական գործ հարուցել, բացահայտել և պատասխանատվության ենթարկել հասարակական կազմակերպության ներկայացուցչի անձնական տվյալները ապօրինի կերպով երրորդ անձանց տրամադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Հայտարարությունը բաց է միանալու համար.
Արմավիրի զարգացման կենտրոն
Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Արտաշատի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Արևամանուկ հիմնադրամ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
“Բիոսոֆիա” ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը
Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
Էկոլոգիական իրավունք ՀԿ
ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ
Լոգոս Իրավապաշտպան ՀԿ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Խորան Արդ» ինտելեկտուալ ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն
Համագործակցություն Հանուն Ժողովրդավարության Կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան հիմնադրամ
Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Վանաձոր քաղաքացիական երիտասարդական կենտրոն
50/50 քաղաքացիական նախաձեռնություն ՀԿ