Դեկտեմբերի 2-ին եղել է տարբերակված մոտեցում. Դեյվիդ Այենսոն
16:15, May 30, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՈստիկանությունՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ դեկտեմբերի 2-ի աննախադեպ թվով 110 անձ ոստիկանական բաժանմուքներ բերման ենթարկելու փաստին և մատնանշեց, որ տարբերակված խտրական վերաբերմունք կա քաղաքացիների բողոքի ակցիա իրականացնելու իրավունքի նկատմամբ:
Մի դեպքում, երբ Նալբանդյան փողոց է փակվում կամ խաղաղ երթ է ընթանում, քաղաքացիներին բերման եք ենթարկում ոստիկանական բաժամնունքներ, մի այլ դեպում նույն փողոցում նստացույց է իրականացվում, երկու ժամ փակված է մնում Նալբանդյան փողոցը, մարդկանց բերման չեք ենթարկում: Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության նման գործելաոճը:
Ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը, ով նաև ԵԱՀԿ դրամաշնորհների ծրագրերի շրջանակներում վերապատրաստել է ոստիկաններին, նշեց, որ այո, կա տարբերակված մոտեցում դեկտեմբերի 2-ին ոստիկանների գործողութունների միջև համեմատած այլ բողոքի ակցիաների ժամանակ ինչպես է գործել ոստիկանությունը:
Ոստիկանները չեն կարող տարբերակել ինչն է ճիշտ ինչը՝ սխալ:
Պետք է նշենք, որ ոստիկանները ընդհամենը հրաման կատարող են, ինչպիսի հրաման կլինի վերևից, այնպիսի գործողություն կլինի փողոցում, յուրաքանչյուր ոստիկան անհատապես պատասխանատվություն չի կրում իր գործողությունների համար, ավելին բացատրություն էլ չի տալիս ինչ հրամանով է հայտնվել այս կամ այն բողոքի ակցիան տապալելու կամ ասենք հասարակական կարգ ապահովելու համար, հետևաբար անգամ վարչական դատարանում ոստիկանները խուսափում են այս հարցերին պատասխանելուց: Իսկ որպես պետական կառույց, պատասխանատու է հենց ՀՀ Ոստիկանությունը, ինչը հենց այս պահին ընթացող հակընդդեմ հայցերով փաստաբանները փորձում են ապացուցել:
Հիշեցնենք, որ 80 վարչական գործերի շրջանականերում արդեն կա 5 վճիռ, որից 4-ով ոստիկանության գործողությունները համարվել են ոչ իրավաչափ, իսկ մնացած հայցապահանջում ներառված կետերը՝ քաղաքացիների իրավուքները ոտնահարելու մասով, կարճվել են:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ www.lragir.am