ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ – “YAVAŞ-GAMATS 2016”/«ՅԱՎԱՇ-ԿԱՄԱՑ 2016»
13:06, May 30, 2016 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ – “YAVAŞ-GAMATS 2016”/«ՅԱՎԱՇ-ԿԱՄԱՑ 2016»
Օգոստոսի 1-7, 2016 թ., Թուրքիա, Ստամբուլ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Թուրքիայի, Ստամբուլ եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են «Յավաշ-կամաց 2016»[1] ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների համար, որն ուղղված է երկու երկրների հասարակությունների միջեւ խաղաղության եւ վստահության կառուցմանը:
«Յավաշ-կամաց 2016» ամառային դպրոցը տեղի կունենա 2016 թ-ի օգոստոսի 1-7-ը Ստամբուլում: Ծրագրին կարող են մասնակցել ներկայումս մինչեւ 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչներ եւ մանկավարժական կրթությամբ ուսանողներ Հայաստանից եւ Թուրքիայից:
Ծրագրին կարող են մասնակցել ընդհանուր թվով 36 մասնակից՝ յուրաքանչյուր երկրից 18 հոգի:
7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնելու մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնելու նրանց կարողությունները կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում:
Ծրագրին կարող են մասնակցել.
- մինչեւ 5 տարի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչներ, որոնք աշխատում են հանրակրթական դպրոցներում եւ ակտիվորեն ներգրավված են մասնագիտական աշխատանքում:
- մանկավարժական կրթություն ստացող ուսանողները:
Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից: Ծրագրի ամբողջ ընթացքում կապահովվի հայերեն–թուրքերեն համաժամանակյա թարգմանություն: Այնուամենայնիվ, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի առավելություն՝ խմբային աշխատանքներում հաղորդակցվելը դյուրին դարձնելու համար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թ–ի հունիսի 24–ը: Բոլոր դիմողները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչեւ հուլիսի 5-ը:
Ուսուցիչների համար նախատեսված հայտերը կարող եք ներբեռնել այստեղ
Ուսանողների համար նախատեսված հայտերը կարող եք ներբեռնել այստեղ
Հայտերը կարող եք ուղարկել հետեւյալ էլ-հասցեով՝ asadikyan@hcav.am
Նախորդ ամառային դպրոցների մասին տես http://www.yavasgamats.org/arm/
Ծրագրի հետ կապված մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին:
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռախոս՝ 0322 4 22 68
[1] Թուրքերենում «յավաշ» նշանակում է «կամաց»: Առաջին «Յավաշ-կամաց» դպրոցը տեղի է ունեցել 2005 թ-ին Թուրքիայի Անտակյա քաղաքում:
Ամառային դպրոցն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը կտեւի 2014 թ-ից մինչեւ 2017 թ-ը: Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը։
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։