ՀԷՑ-ի վաճառքի գործարքը տեղավորվում է միայն կոռուպցիոն սխեմաների շրջանակում. Սաքունց
16:35, September 30, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրթուր Սաքունցը, անդրադառնալով աուդիտի ընթացիկ աշխատանքներին, նշեց. «Մեզ ՀԷՑ-ը ավելի շատ հետաքրքրում է որպես տնտեսվարող օբյեկտ՝ ինչքանով է եղել արդյունավետ: Աուդիտի իմաստը մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալն է: Եթե մասնագետների կողմից բարձրացված հարցերին պատասխաններ տրվեն, աուդիտը կտա իրական պատկերը: Հիմա ձևակերպում ենք այն հարցերը, առանց որոնց աուդիտը չի կարող համարվել բովանդակային: Հակառակ դեպքում կհամարենք ձևական, թաքցնելու, կոծկելու հերթական փորձ:
Ենթադրյալ սեփականատերը օվշորային գոտում գրանցված է, այսինքն՝ վստահություն չի կարող լինել, որովհետև ինքը չի երևում, թե ով է. այդ տեսակետից մենք ականատես ենք կոռուպցիոն մի ամբողջ համակարգի սքողման հերթական փորձի և շարունակության, որը երկար չի կարող տևել: Գոնե մենք մեր հարցերը բարձրացնելով՝ հանրությանը կիրազեկենք, որ այս հարցերին պատասխան չտալով՝ ցանկացած գործարք տեղավորվում է միայն կոռուպցիոն սխեմաների և շահերի շրջանակում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ 1in.am