Կշարունակվի Գայանե Առուստամյանի գործով բողոքի քննությունը
17:47, November 30, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց տուժող կողմին՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու և վարույթն իրականացնող մարմնին ու ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցչին՝ հոգեբանական հետազոտության արդյունքներին ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով: