Ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով դատաքննությունը կվերսկսվի
17:53, November 30, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կվերսկսվի ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով դատաքննությունը:
Դատարանը նախապես վճռի հրապարակման օր էր նշանակել 2017 թ. հոկտեմբերի 30-ը, սակայն հայտարարեց դատաքննությունը վերսկսելու մասին. գործում առկա ապացույցները հետազոտելու անհրաժեշտություն կա:
Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները: