«Երբ քաղաքացիների դեմ բռնություն է գործադրվում իշխանության կողմից, այդ ժամանակ կաթողիկոս, Վիտալի, մտավորական, բան ման մի ձայն չեն հանի»
23:34, July 30, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՈւղղակի զարմանալի բան է։ Երբ քաղաքացիների դեմ բռնություն է գործադրվում իշխանության կողմից, այդ ժամանակ կաթողիկոս, Վիտալի, մտավորական, բան ման բռնության որպես գործիքի անթույլատրելիության դեմ հանդես եկողների գերազանց մեծամասնությունը մի ձայն չի հանի, քայլ չի կատարի գնալու այդ բռնությունը կատարող իշխանության հետ բանակցությունների, թե ախր այ եղբայր այս ի՞նչ հիմարություն ես անում, բա դա ախր պետության, արդարադատության դեմ քայլ է, չի կարելի, չէ՞։
Հեչ, ոչ ծպտուն կա, ոչ ձայն կա, ոչ խոսք կա։ Համեստ, հանգիստ, խելոք նայում են՝ մկան ամեն ծակին էլ տաս թուման են տալիս, միայն թե իշխանության, Սերժ Սարգսյանի աչքին ոչ երևան, ոչ էլ աչքիցը ընկնեն։
Այստեղ են ասել, տո սա չի քո պետությունը, եթե պետության հացն ուտում ես, ավելի ճիշտ գռփում ես, ուրեմն դու ես հա՞, պետությունը։
Պետության քաղաքացուն սպանելը պետության դեմ չի, հա՞։ Բա մի հատ Ձեզ պատերով տվեք, պահանջեք, ցույց արեք։ Թե՞, մեկ երկու ծվծվում եք ու հետո ձայններդ կտրում՝ դե բանի տեղ չեն դնում, ինչու՞ ձայն հանես։
Կամ թե, ջոկել եք, թե երբ են Ձեր ծվծվոցներին, սվսվոցներին բանի տեղ դնում, ու այդ ժամանակ եք խոսում, գրում, գոռում․․․․
Իսկ երբ քաղաքացիներն են իրենց դեմ բռնություն կատարողներին դիմադրում, ընդվզում, տո ընկած տեղն էլ մի հատ էլ բամփում՝ մի այնպիսի գոռոց, հարայ, հրոց, ոնց թե Դուք պետության դեմ Ձեռք բարձրացնեք։
Կարող է իրապես հենց գիտեն ՀՀ շարքային քաղաքացիները մազոխիստ են, բայց մարդիկ խաբար չեն իրենցից։ Ու այդ պատճառով անընդհատ համոզում են՝ սուս կացեք, ծպտուն մի հանեք, հանկարծ նորից չթակեն, չբռնաբարեն, զայրացնում եք ի՞նչ անեք։
Հա, բայց երբ իրենց տեղն է նեղանում, տո լավ էլ զենք էլ կկիրառեն՝ ինքնապաշտպանության նպատակով։
Դե իրենցը ինքնապաշտպանություն է, երբ իրենց վրա են հարձակվում, իսկ մյուսների՝ քաղաքացիների, “ոչ մերոնցականների” վրա հարձակվելու դեպքում այդ ինքնապաշտպանությունը չիք, չկա, չի կարող լինել՝ վերջ։
Իրենց ինքնաձիգն էլ է օրինական, ատրճանակն էլ է օրինական, զենքի կիրառումն էլ է օրինական, քանի որ նորին գերազանցության անձանց դեմ է ոտնձգությունը եղել, ո՞նց թե։
Ականջդ կանչի Լիսկա, Ջրառատի Երանոսյան տոհմի ներկայացուցիչներ, էլ որն ասես, որը թողնես։ Ես մեկն ասեմ, տասը կողքին շարեք․․․
Հա, այդ քանի՞ գլուխ ունեք քաղաքացուն ոտքի տակ գցող, մորթող պետության ներկայացուցիչի դեմ ձեռք բարձրացնեք, հը՞ն։
Հէ, հէէէէ․․․
Բաա՞․․․Այսպես էլ է լինում․․․