Արթուր Սաքունց․ Ընտրությունների ազատ և արդար լինելը այլևս կասկածի տակ է
17:49, March 31, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԻնչպես բոլոր ընտրություններին, այնպես էլ այս անգամ ԱՊՀ դիտորդները մինչև այս պահը որևիցե խախտում չեն նկատել: Տեղացի դիտորդները, մինչդեռ, պնդում են, որ քարոզարշավի ընթացքում արձանգարված խախումներն այնքան շատ են, որ կարող են անգամ ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Խորհրդարանական ընտրությունները դիտարկող քաղաքացիական նախաձեռնություններից մի քանիսը այսօր հրավիրած աուլիսում հերթական անգամ շեշտեցին, որ քարոզարշավի փուլում հայտնաբերել են բազմաթիվ խախտումներ՝ ընտրակաշառքի վերաբերյալ լուրերից մինչև վարչական ռեսուրսի կիրառում: Դրանց մասին ահազանգերին, սակայն, համարժեք արձագանք չի հետևել ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ո՛չ էլ իրավապահ մարմինների կողմից:
«Ազատության» հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ տեղաղի դիտորդներն արդեն իսկ կասկածի տակ են դնում ընտրությունների վերջնական արդյունքները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասացին:
Արթուր Սաքունց․ – «Ընտրությունների ազատ և արդար լինելը այլևս կասկածի տակ են, և կարող ենք պնդել, որ չարվեց բոլոր անհրաժեշտը, որպեսզի վստահություն լինի ընտրողի մոտ»:
Վարուժան Հոկտանյան․ – «Ե՛վ անհավասար պայմանները, և՛ այդ բռնությունները, և՛ վարչական ռեսուրսի այդ չարաշահումը, և՛ այդ ցուցակները, որոնք այդպես էլ չբերվեցին կարգի․․․ այս ամենը արդեն լրջագույն հիմքեր են տալիս ասելու, որ քվեարկությունը նույնպես չի ընթանալու նորմալ ձևով»:
Միանգամայն հակառակ պատկեր է ներկայացվում ԱՊՀ դիտորդական առաքելության կողմից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով մինչև այս պահն իրականացրած աշխատանքը՝ առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը նշեց, որ մարտի 14-ից մշտադիտարկում իրականցնող 8 երկների 20 դիտորդները հասցրել են լինել 8 մարզերում, հանդիպել ընտրութուններին մասնակցող քաղքական ուժերի ներկայացուցիչների հետ և հանգել միջանկյալ եզրակացության, որ քարոզարշավը Հայատսանում ընդհանուր առմամբ անցնում է Ընտրական օրեսգրքի համաձայն․ – «Ի ուրախություն մեզ, ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուրջ բողոքներ չկան: Ընտրարշավի ընթացքը հույս է ներշնչում, որ ընտրությունները կանցնեն հանգիստ ու կազմակերպված»:
«Ազատութան» հարցին, թե միթե մինչև այս պահը ԱՊՀ դիտորդներ որևէ խախտում չեն նկատել և չեն լսել ընտրակաշառքների մասին, Լեբեդևը պատասխանեց․ – «Մեզ այդպիսի լուրեր չեն հասել: Մեզ ոչ ոք չի դիմել: Իսկ մեր դիմումներին պատասխանել են, թե այդպիսի տեղեկատվություն չկա»:
«Մեզ ոչ ոք չի դիմել: Իսկ այդ մասին մեր դիմումներին ի պատասխանա մեզ ասել են՝ այդպիսի տեղեկատվութոյւն չկա»: