Չեմ բացառում, որ Քոչարյանը չի հրաժարվել «ամենաերիտասարդ թոշակառու» կարգավիճակից
10:58, August 31, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններShabat.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
-Պրն. Սաքունց ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետին, որ սահմանադրական փոփոխություններն իշխանություններին պետք են նախագահի ինստիտուտը վերացնելու համար: Եվ այդ կերպ փաստորեն 2018-ին բացառվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:
-Խնդիրն անձերի մեջ չէ, խնդիրն ընդամենը մեկ հարցի մեջ է, որ երկրորդ ժամկետը լռանալուց հետո Հանրապետական կուսակցությունը և մասնավորոպես Սերժ Սարգսյանը, իրավահաջորդ չունենալով, փորձում են կոլեգիալ կամ պառլամենտական համակարգի միջոցով իրենց իշխանության շարունակականությունը ապահովել: Դրա մեջ շատ ավելի լուրջ վտանգներ կան: Սահմանադրության այն նախագծի տեքստը, որը հիմա մենք ունենք մեր ձեռքին, բավական լուրջ նահանջներ է արձանագրում նույնիսկ գործող սահմանադրությունից: Այստեղ մարտահրավերը շատ ավելի լուրջ է, քան մեկ անձի հետ կապված խնդրի լուծման նպատակը:
-ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն գնացին նախագահի հետ հանդիպման, սակայն կան նաև կուսակություններ, որոնք բացառում են որևէ քննարկում, ձևավորվել է նաև «Չեք անցկացնի» քաղաքացիական շարժումը: Այս ամենին զուգահեռ տեսակետ կա, որ «ո՛չ»-ի իրական շահառուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը և այս կերպ նա կարող է փորձ անել վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Դուք դա իրատեսական համարո՞ւմ եք:
-Ես չեմ բացառում, որ Քոչարյանը չի հրաժարվել «ամենաերիտասարդ թոշակառու» կարգավիճակից, որովհետև հենց ինքն է իր՝ նախագահի պաշտոնից դուրս գալու ժամանակ հայտարարել, որ չի պատրաստվում դառնալ ամենաերիտասարդ թոշակառուն: Թե ինչ մեխանիզմով կամ մեթոդներով է նա փորձում մասնակցել այս պրոցեսներին ես չեմ փորձում նույնիսկ խորանալ:
ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը այն կուսակցություններն են, որոնք անմիջականորեն Հանրապետական կուսակցության հետ միասին պատասխանատվություն են կրում Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008թ. մարտի 1-ի հանցագործության իրականացման ժամանակ: ՀՀ-ի, ՀՀ քաղաքացիների նկատմամբ նույն հանցագործությամբ շաղկապված օղակները մեկը մյուսի հետ կապված ինչ-որ հարցեր են փորձում լուծել և մեզ դա փորձում են ներկայացնելն որպես ինչ-որ քաղաքական պրոցես այն պարագայում, երբ բոլորին նկատմամբ մենք պետք է ունենանք մեկ պահանջ, նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն ՀՀ քաղաքացու նկատմամբ քրեական հանցագործության հիմքով: Եվ քանի դեռ այս հանցագործությունը իրավական գնահատական չի ստացել ՀՀ դատարանում, ապա այդ խաղերը, կարող են ներկայացվել,շահարկվել որպես քաղաքական պրոցես: : Դրանք իրենց բովանդակությամբ իրապես ի հաշիվ ՀՀ քաղաքացու խաղեր են, որոնք ոչ մի առնչություն ՀՀ-ի և նրա քաղաքացիների շահերի հետ չունեն: Դրանք իրենց բովանդակությամբ մի նպատակ ունեն՝ խուսափել պատասխանատվությունից, այնպես որ ես չեմ զարմանում ՀՅԴ, ԲՀԿ,ՕԵԿ, Ռոբերտ Քոչարյան և այլն…
Այստեղ ավելի շատ ինձ, մեղմ ասած, զարմացնում են այն ուժերը, որոնք ժամանակին եղել են մարտի 1-ի տուժածների շարքում, երբ նրանք են գնում արդեն բռնություն և հանցագործություն կատարածի հետ համագործակցության, ակամա մասնակից են դառնում այդ հանցագործության կոծկման պրոցեսին: Եվ Սերժ Սարգսյանը, և Ռոբերտ Քոչարյանը, որոնք ոտատակ են տվել սահմանարդական կարգը,առնվազն տասը քաղաքացու սպանության մեջ ուղղակի պատասխանտվություն են կրում, որևէ իրավունք չունեն սահմանադրության անունից հանդերձ գալու, կամ այն փոփեխելու կամ չփոփոխելու:
-Վերջերս շատ ակտիվ է շրջանառվում որ այս շրջանը Ռոբերտ Քոչարյանի վերջին շանսը կարող է լինել վերադառնալ քաղաքականություն:
– Այնպես է ներկայացվում, որ վերջին հնարավորությունն է քաղաքական ասպարեզ վերադառնալու, ճիշտ է՞, բայց իրականում քանի որ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը նախագահության ավարտվում է և ՛՛ժառանգորդ՛՛ օպերացիան խիստ կասկածի տակ է վստահելիության տեսակետից, իսկ ժառանգորդի հիմնական գործառույթը պետք է լիներ վերոնշյալ հանցագործության կատարողների հովանավորությունը և նրանց պատասխանատվությունից զերծ պահելը, այս դեպքում հանցագործության կատարողները խաղի մեջ են մտնում, որպեսզի ձեռք բերեն վերստին այն լծակները, որոնք հնարավորություն կտան խուսափելու պատասխանատվությունից: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցագործություն են կատարել և հիմա այդ հանցագործությունների ոչ թե չբացահայտման, /որովհետև շատ պարզ է, թե դա ով է կատարել, ինչպես է կատարել/, այլ իրավական գնահատականը մերժելու կամ դրա ստանալու պրոցեսը կասեցնելու միտում է , որ նրանք խաղի մեջ են մտնում:
Մեզ մոտ ճգնաժամը ոչ թե սահմանադրական է, մեզ մոտ սահմանադրության դրույթների չիրականացնելու, արհամարհելու, ոչնչացնելու հետ է կապված ճգնաժամը: