Հայ կանանց ճակատի անդամ Ս. Սիմոնյանը Ոստիկանության դեմ հայց է ներկայացրել դատարան
18:29, January 31, 2018 | Մամլո հաղորդագրություններ | Հավաքների և միավորումների ազատությունՏեղեկացնում ենք, որ 2018 թ. փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանը կքննի ՀՀ Ոստիկանության դեմ Հայ կանանց ճակատի անդամ Սուսաննա Սիմոնյանի հայցը:
Ս. Սիմոնյանը Հայ կանանց ճակատի մյուս անդամների հետ 2017 թ. սեպտեմբերի 20-ին փորձել է հավաք իրականացնել Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում:
Սակայն հավաքն սկսելուն պես ոստիկանության աշխատակիցները շրջապատել են նրան, ֆիզիկական ուժի գործադրմամբ, առանց որևէ պարզաբանման՝ նստեցրել ոստիկանության ավտոմեքենա՝ ոստիկանության բաժին տեղափոխելու նպատակով։ Այնուհետեև հայտնել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և կրկին ուժի գործադրմամբ նրան իջեցրել են մեքենայից:
Դատարան ներկայացված հայցով Ս. Սիմոնյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք հանգեցրել են նրա մի շարք իրավունքների խախտմանը և պարտավորեցնել ՀՀ Ոստիկանությանը հատուցել պատճառված ոչ գույքային վնասը՝ 3․000․000 ՀՀ դրամի չափով։
Ս. Սիմոնյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: