ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության
10:33, November 26, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության» գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից դատական հայց էր ներկայացվել ՀՀ Վարչական դատարան, որով կազմակերպությունը պահանջել էր՝ պարտավորեցնել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը՝ տրամադրել դեռևս 2015թ. հունվարի 26-ին կազմակերպության կողմից պահանջված տեղեկատվությունը՝ ՀՀ Կառավարության 2014թ. փետրվարի 27-ի N 303-ն որոշմամբ հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով սահմանված գործողությունների կատարման վերաբերյալ: