Արթուր Սաքունց. Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանում լրագրողները չպետք է խանգարեն իրեն
19:56, June 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանում լրագրողները չպետք է խանգարեն իրեն: Եթե Սերժ Սարգսյանը դժգոհ է լրագրողների խանգարելուց, ապա նախագահական նստավայր լրագրողներին պարբերաբար հրավիրելու հետ կապված հարցեր են ծագում։
ա/ Ուրեմն համոզված է, որ նախագահական նստավայրում իրեն չեն խանգարի, այսինքն՝ իրեն միայն նախագահական նստավայրում է ապահով զգում, / ի դեպ արդեն հասկանալի է դառնում «Ապահով Հայաստան» լոզունգի նպատակը՝ հասնել Սերժ Սարգսյանի ապահովության զգացմանը նաև նախագահական նստավայրից դուրս տարածքներում, բայց ինչպե՞ս, սա էլ առանձին թեմա է/
բ/ Մեկ մեկ զգում է լրագրողների կողմից իրեն ծրագրավորված, դոզավորված «խանգարելու» կարիքը, բայց էլի միայն նախագահական նստավայրի շենքի ներսում, և նորից ա/ կետի հիմնավորումներով։ Ի վերջո, անկախ Սերժ Սարգսյանի զգացումներից իր անձնական ապահովության վերաբերայլ, մեկ բան հստակ է, խնդիրներ ունի իր կողմից լրագրողներին, քաղաքացիներին տեղեկություններ տրամադրելու, հաղորդակցվելու, նույնն է թե լրագրողների տեղեկությունների ձեռք բերման ազատության իրականացման հետ, և հակված է չապահովելու այս իրավունքը։
Դե հանրայինով ապահովել է իրեն չխանգարելու հարցը, մյուս հեռարձակողների գերակշիռ մասում նույնպես, հիմա արդեն պետք է անցնել տեղեկությունների ազատության էպիզոդիկ, պատահական իրականացման դրսևորումները անապահովեցնելուն․․․»:
Արթուր Սաքունց