«Երբ իշխանությունը սպանում է, դատապարտում է, ազատազրկում է, ո՞րն է ելքը» (տեսանյութ)
10:18, July 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Սասնա ծռեր» խմբի դատավարության այս փուլը դժվար է իրավական պրոցեսի նմանեցնել. դատական նիստերը տապալվում են դեռ չսկսած։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծես թե կռահել է, թե ում է ձեռնտու ըստ էության չկայացող դատավարությունը. «Ունեմ լուրջ հիմքեր մտածելու, որ այն քրեական գործը, որի հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել, բավական խախուտ է, հիմնավոր չի, և իշխանությունն ունի այդ մտավախությունը, որ բնականոն դատական պրոցեսի ընթացքում փաստարկները բավարար չեն լինելու համոզիչ երևալու համար»։
Իշխանությունն արդեն 20 տարի մի խումբ անձանց կողմից զավթված է, համարում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ չհեռացող իշխանությունից զենքով ազատվելու մտադրություն ունեցողները ճիշտ են։ Արթուր Սաքունցը նշում է. «Մենք փորձում ենք բողոքարկել դատական պրոցեսների, հանրային միջոցառումների, բողոքի ցույցեր, իշխանությունը կիրառում է զենք, սպանում է, դատապարտում է, ազատազրկում է, ասեք ելքը։ Երբ որ այդ Սասնա ծռերին քննադատողները կհասնեն նրան, որ քրեական պատասխանատվություն կրեն Սերժ Սարգսյանը, իր եղբայրը, ՀՀԿ վերնախավը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այդ ժամանակ կասեմ՝ Սասնա ծռեր դուք հանցագործություն եք կատարում»։
Ապստամբելու առիթներ Հայաստանի իշխանությունը ստեղծել է պարբերաբար։ Հանուն իշխանության երկարաձգման՝ վարչախումբը վաճառել է սուվերենության կարևոր ատրիբուտներ։
Մանրամասները՝ տեսանյութում