«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդը նյութական ու բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում
19:12, June 7, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Լիա ՄիսակյանՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հունիսի 8-ին՝ ժամը 11:30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցը:
Գ. Միսակյանը և նրա ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը պահանջում են «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ից և Արաբկիր ԲԿ-ի բժիշկներ Լ. Վարդանյանից ու Զ. Այվազյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ որպես բարոյական վնասի և 1.690.000 ՀՀ դրամ՝ նյութական վնասի փոխհատուցում: