Ցուցարար Հ. Էվոյանի գործի քննությունը կսկսվի դատաքննության փուլից. դատավոր է փոխվել
17:39, March 12, 2018 | Մամլո հաղորդագրություններ2018 թ. մարտի 13-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանում կսկսվի ցուցարար Հասմիկ Էվոյանի գործի քննությունը:
Հասմիկ Էվոյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է:
Ցուցարարի դեմ ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Իսկ Հասմիկ Էվոյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները:
Գործով վերջին դատական նիստից հետո գործը մակագրվել է դատավոր Ա. Միրզոյանին և այդ հիմքով գործի քննությունը նորից կսկսվի՝ դատաքննության փուլից: