Դասընթաց Մարդու իրավունքները և խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների և ներպետական իրավունքի զարգացման համատեքստում
12:04, May 21, 2014 | Համատեղ, Հայտարարություններ | Խտրականության արգելումԵվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագիր
«Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
հետ համագործակցությամբ
Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի կողմից հավատարմագրված Եվրոպայի Խորհուրդը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ԵՄ/ ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպում են մեկօրյադասընթաց` «Մարդու իրավունքները և խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների ևներպետական իրավունքի զարգացման համատեքստում» թեմայով:
Այն տեղի կունենա 2014թ. մայիսի 31-ին` Գյումրի քաղաքում: Սեմինարը կվարեն տեղացի փորձագետներ:Սեմինարը տեղի կունենա ք.Գյումրի, Հաղթանակի պողոտա, 25 շենք հասցեում (Բեռլին հյուրերի տուն):
Տեղերը սահմանափակ են` 30 մասնակից:
Մասնակցելով դասընթացին` յուրաքանչյուր փաստաբան կլրացնի պարտադիր վերապատրաստման 9 ժամ:
Խնդրում ենք գրանցվել միայն այն փաստաբաններին, ովքեր վստահ են, որ կմասնակցեն վերապատրաստմանը:
Լրացուցիչ տեղեկությունների և սեմինարին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ` Անահիտ Չիլինգարյանին հետևյալ հեռախոսահամարներով` 055 282 904 (բջջ.), 322 42268 (աշխ.) և/կամ պատասխան նամակ ուղարկել ann.chilingaryan@gmail.com էլ. հասցեին` հստակ նշելով Ձերարտոնագրի համարը և հեռախոսահամարը: Անահիտ Չիլինգարյանի հետ կապնվելու անհնարինության դեպքում, դուք կարող եք գրանցվել Եվրոպայի խորհրդի աշխատակից Արման Պողոսյանի էլ. հասցեին` arman.poghosyan@coe.int նամակուղարկելու միջոցով:
Օրակարգը կցվում է:
Ստորև կարող եք գրանցվել առցանց: