Դատարանը կրկին չբավարարեց Հայկ Մովսիսյանին տուժող ճանաչելու վերաբերյալ բողոքը
17:14, May 19, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Հայկ Մովսիսյան2014 թ. մայիսի 19-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա.Բեկթաշյանի, հրապարակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործով վերջինս մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը:
Հիշեցնենք, որ հիշյալ դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել էին թիվ 62202513 քրեական գործով Հ. Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ, վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը, պարտավորեցնել վերջինիս՝ տրամադրելու կարճված գործի նյութերի պատճենները:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, մերժեց ներկայացված բողոքը և միաժամանակ պարզաբանեց, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում:
Դատարանի կողմից կայացված որոշումը կներկայացվի ավելի ուշ: