DIY ակումբի վրա հարձակում չի եղել. Ոստիկանություն
09:02, May 16, 2012 | ՆորություններԵրևանի Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY ակումբի վրա երեկ հարձակում չի եղել. այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանությունից նաև տեղեկացրեցին, որ DIY ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան երեկ Ոստիկանությանը հայտնել է, որ անհայտ անձինք թքել են և ծխախոտի մնացորդներ են նետել ակումբի ուղղությամբ:
Հիշեցնենք նաև, որ երեկ երեկոյան իրավապաշտպան, ակտիվիստ Լալա Ասլիկյանը Epress.am-ին հայտնել էր, որ DIY ակումբի վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ, թքել ակումբից ներս, վառել պատերին ամրացված՝ «Ոչ ֆաշիզմին» գրությամբ պաստառները: