ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի թափուր հաստիքի համար
15:45, December 6, 2016 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, Հայտարարություններ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի թափուր հաստիքի համար:
Հաստիքի անվանումը
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ
Հիմնական պարտականությունները
- Կազմակերպության կողմից օգտագործվող տեխնիկական ռեսուրսների` համակարգիչ, տպիչ սարք, սկաներ, պատճենահանող սարք, տեսախցիկ, լուսանկարչական ապարատ եւ այլն, անխափան շահագործման ապահովում, պրոֆիլակտիկ ստուգում, թերությունների հայտնաբերում և վերացում
- Համակարգչային ծրագրերի տեղակայում, թարմացում
- Համակարգչային ցանցի անխափան աշխատանքի ապահովում
- Ինտերնետ կապի անխափան աշխատանքի ապահովում
- Իրավախորհրդատվության բազայի ծրագրային գործարկմանն աջակցություն: Ինտերնետային կայքի սպասարկում և կարգավորում
- Ամսական վերլուծության ներկայացում
- Մեթոդական աջակցություն, աշխատանքային գործիքների մշակում և ներդրում, Կազմակերպության աշխատակիցներին տեխնիկական ռեսուրսների օգտագործման ժամանակ համապատասխան խորհրդատվության տրամադրում
- Կազմակերպության ինֆորմացիոն կառավարման եւ տեխնիկայի օգտագործման քաղաքականության նկատմամբ վերահսկողության ապահովում:
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությունն առավելություն է
- Համակարգչային պարտադիր գիտելիքներ – MS Word, MS Excel, MS PowerPoint, Photoshop, Google Drive, WordPress
- Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
- Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություն
- Անհրաժեշտության դեպքում ոչ աշխատանքային ժամերին կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամություն
- Պարտադիր պայման է անկուսակցական լինելը:
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2016թ.-ի դեկտեմբերի 20-ը: