«Ես իրավունք ունեմ….» լուսանկարների մրցույթ
10:25, December 1, 2016 | ՀայտարարություններԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է
Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Ես իրավունք ունեմ….» խորագրով:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Նույն մասնակիցը կարող է ներկայացնել անսահմանափակ թվով լուսանկարներ (կամ ֆոտոպատմություն):
Ներկայացվող պահանջները՝
- Լուսանկարները պետք է առնչվեն մարդու իրավունքներին
- Լուսանկարները պետք է վերնագրվեն մասնակիցների կողմից՝ «Ես իրավունք ունեմ….» խորագրին համապատասխան, օրինակ՝ «Ես իրավունք ունեմ ստանալու բժշկական օգնություն»
- Ոչ հեղինակային լուսանկարները (համացանցից ներբեռնված կամ հեղինակային իրավունքների խախտմամբ) չեն կարող մասնակցել մրցույթին
- Ստեղծագործական միտքը խրախուսվում է
- Լուսանկարները պետք է ներկայացնել jpg ֆորմատով (3264×2448 (8MP) և ավելի չափի)
Հաղթող լուսանկարները կորոշվեն հանրային քվեարկության միջոցով:
Առաջին երեք հորիզոնականնները գրաված լուսանկարների հեղինակները կստանան դրամական պարգև համապատասխանաբար՝ 25.000, 20.000 և 15.000 ՀՀ դրամի չափով:
Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայական:
Աշխատանքները կարող եք ուղարկել nyeganyan@hcav.am էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2016 թ. դեկտեմբերի 8-ը՝ նամակի վերնագրում նշելով՝ «Ես իրավունք ունեմ….»:
Պարտադիր է նշել լուսանկարի վերնագիրը և հեղինակի անունը:
Դու ունես իրավունք մասնակցելու այս մրցույթին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 077 34 22 68 և 0322 7 22 68 հեռախոսահամարներով կամ գրել nyeganyan@hcav.am էլ. փոստի հասցեով:
Կոնտակտային անձ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ Նարինե Եգանյան: