Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք
18:24, May 15, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զարուհի ՓոստանջյանիԻնչպես արդեն տեղեկացրել էինք, 2014 թ. մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության առնելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքը՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2014 թ. որոշման դեմ, կայացրել է այն ամբողջությամբ մերժելու մասին որոշում:
Հիշեցնենք, որ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը 2013 թ. հոկտեմբերի 10-ի «Yerkir.am» լրատվական կայքում տված հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցրել էր սպառնալիքներ: 2013 թ. հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին: Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՀՔԾ հատկապես կրևորագույն գործերով քննիչ Մ. Բաբայանի կողմից կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Քննիչի կայացրած որոշումը բողոքարկվել է նախ ՀՀ գլխավոր դատախազություն, որից մերժում ստանալով, որոշումը բողոքարկվել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի որոշումը վերացնելու պահանջի մասին:
2014 թ. մարտի 4-ին ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում, կազմակերպության դիմումը մերժելու վերաբերյալ:
ՀՀ վերաքննիչ քերական դատարանն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը 2014 թ. մայիսի 5-ին թողեց անփոփոխ: Այժմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացվել կազմակերպության վճռաբեկ բողոք: