Բողոքի երթ՝ ընդդեմ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն
September 23, 2013Պատահական չէր ընտրված հենց անկախության 22-րդ տարեդարձի օրը․ երթի մասնակիցները հայտարարում են, որ մերժում են անդամակցությունը որեւէ միության, որը կհակասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: «Սերժ Սարգսյանի հայտարարություններն ու ընդունած որոշումները հակասում են 22 տարի առաջ անցկացված Անկախության հանրաքվեի արդունքներին»,- աղաղակում էին երթի նախաձեռնողները: Սեպտեմբերի 21-ին փողոց դուրս գալով և չմիանալով իշխանությունների կազմակերպած տոնակատարություններին` երթի մասնակիցները իշխանություններից պահանջում էին երկրի ապագայի մասին որոշումները չկատարեն միանձնա որոշումով: Հիշեցնենք սա արդեն թվով 4-րդ ակցիան է ընդդեմ Մաքսային միության անդամակցության: Առաջին երկուս անցել են բավական կոշտ պայմաններում: Իսկ այօրվա եթրի ընթացքում թեպետ եղան փոքրիկ ընդհարումներ Բաղրամյան փողոցը փակող ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև, այնուամենայնիվ երթը խաղաղ բնույթ ուներ: