Ըստ Արթուր Սաքունցի՝ ԿԸՀ նախագահը ճիշտ չէր ասում
September 20, 2012Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը վստահեցնում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ճիշտ չի ասում, թե սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովներ: Պարոն Սաքունցը Aravot.am-ին ասաց, որ իրենք դիմել են ընտրատարածքային հանձնաժողով ու առաջիկայում էլ ընտրախախտումները մանրամասն կներկայացնեն իրենց զեկույցում:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/09/20/111129/