«Թեկնածուների նախընտրական ծրագրերը թերի են»
February 13, 2013Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Transparency international հակակոռուպցիոն կազմակերպության փոխտնօրեն Սոնա Այվազյանը և իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսել են ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի բացթողումների մասին: Բանախոսները նշել են, որ գրեթե բոլոր թեկանածուները խորությամբ անդրադարձ չեն կատարել Հայոց Բանակի, Զինված ուժերի, ինչպես նաև բնապահպանական և հասարակական շատ այլ խնդիրների:
Արթուր Սաքունցը նշել է, որ իշխանություններն այսօր նախընտրական շրջաններում անգամ, Հայոց Բանակի ներուժն օգտագործում են իրենց վերարտադրվելու համար: Իսկ Սոնա Այվազյանն, անդրադառնալով բնապահպանական ոլորտում առկա խնդիրներին նշել է, որ ներկայիս գործող իշխանություններին երբեք էլ չի հուզել հիշյալ ոլորտը և ավելացրել է, որ բնապահպանության ոլորտում մինչ այսօր հաջողություններ արձանագրվել են միայն քաղաքացիական ակտիվիստների շնորհիվ: