Մեր անունն Է Հայկական Բանակ
January 28, 20132013-ի Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ մոտ 270 պաշտոնյա «Բանակն իրականում» քաղաղաքցիական խմբի նախաձեռնությամբ խորհրդանշական բացիկներ են ստացել խաղաղ պայմաններում զոհված մոտ 200 զինծառայողի անունից: Ստորեւ՝ այդ բացիկի նմուշ
Պարոն գերագույն գլխավոր հրամանատար,
Շնորհավորում եմ Ձեզ՝
Բանակի օրվա կապակցությամբ:
Հուսով եմ այս տարի տոնական միջոցառման ժամանակ զինվորիկներով զարդարված տորթը կտրելիս կհիշեք մեր եւ ողջ զինվորների մասին, եւ որ այդ պահին ոչ մի ուրիշ զինվորի մարմին դրված չի լինի իրենց տան սեղանին:
Զինվորներին մաղթում եմ խաղաղ եւ անփորձանք ծառայություն, իսկ նրանց ընտանիքներին՝ իրենց զավակների ողջ-առողջ վերադարձի բերկրանք:
Թող մեր նկատմամբ բռնությունների, նվաստացումների, կեղեքման եւ մեր մահվան մեղավորները եւ նրանց հովանավորող պետական պաշտոնյաները արժանի պատիժ ստանան, եւ բանակը մաքրվի այն ներսից քայքայող որդից:
Թող հաջորդ Բանակի օրը դիմավորենք առանց զոհերի:
Խաղաղություն մեր երկրին եւ մեր ընտանիքներին:
Ողջույններով՝
Փայլակ Շահնազարյան
(1994-2012)
ԼՂՀ ՊԲ N զորամաս